Մարզեր

Սևան համայնքում շուքով նշվել է Զովաբեր գյուղի տոնը

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում շուքով նշվել է Զովաբեր գյուղի տոնը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ամեն տարի օգոստոսի 28-ին նշվում է Զովաբեր գյուղի տոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մոսկվայաբնակ զովաբերցի գործարար Կարեն Կոստանյանի նախաձեռնությամբ արդեն 16 տարի օգոստոսի 28-ին լինում է յուրօրինակ տոնակատարություն։  

Չխախտելով ավանդույթը՝ օրվա առթիվ բազմաթիվ զովաբերցիներ, հյուրեր օգոստոսի 28-ին հավաքվել էին «Սուրբ ՍանԴուխտ» մատուռի մոտ, որտեղ հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Սարգսյանի կողմից կատարվել է օրհնության կարգ, որին հաջորդել է մոմավառությունը: 

Մարդկային լավագույն որակների, անխոնջ աշխատանքի շնորհիվ զովաբերցիներից շատերը հաջողությունների են հասել նաև արտերկրում, սակայն հայրենի տուն բերող ճանապարհները միշտ եղել են ամենասպասվածը:

Կարեն Հայկի Կոստանյանն էլ յուրաքանչյուր տարի վերադառնում է հայրենի Զովաբեր, հավաքում է բոլորին, հերթական օրը դարձնում տոն, նվիրաբերություններ անում բնօրրանի զարգացման համար:

2018 թվականին էլ Կարեն Կոստանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Զովաբեր» բարեգործական հիմնադրամը, որը նպատակ ունի նպաստել գյուղի զարգացմանն ու մարդկանց բարօրությանը:

Տոնական օրը շարունակվել է բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքում, որտեղ տեղի է ունեցել  համերգային ծրագիր՝ Սևանի մշակութային կենտրոնի և Զովաբերի պարային համույթների, «Վահագն» երգի համույթի սաների կատարմամբ:

Զովաբերցիներին ողջունել է Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում