Մարզեր

Տեսակավորման թափոնամաններ են տեղադրվել Սևան քաղաքի ուսհաստատություններում

2 րոպեի ընթերցում

Տեսակավորման թափոնամաններ են տեղադրվել Սևան քաղաքի ուսհաստատություններում

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ տեսակավորման թափոնամաններ են տեղադրվել նաև Սևան քաղաքի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի հարակից տարածքներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մեկ ամսից ավելի Սևան քաղաքում ներդրվել է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը:

Տեսակավորման թափոնամաններ տեղադրվում են ոչ միայն քաղաքի բանուկ հատվածներում, թաղամասերում, այլ նաև բաժանվում են առանձնատների բնակիչներին՝ ըստ ցանկության։ 

«Արդեն շատ առանձնատների բնակիչներ տեսակավորումը դարձրել են իրենց առօրյայի մի մասը, մյուսներին էլ բաժանվում է այս օրերին:

Տեսակավորվող թափոնները Սևան քաղաքին նվիրաբերված թափոնատար մեքենայով հասնում են Հրազդանի սանիտարական աղբավայրում հատկացված տարածք, որտեղից էլ «շարունակվում է վերամշակելի թափոնների ճանապարհը» դեպի երկրորդ կյանք»,-հավաստեցին Սևանի համայքնապետարանի աշխատակազմում:

Սևանում աղբի տեսակավորման նոր համակարգը ներդրվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում