Միացյալ Նահանգներ

Բրազիլիայի նախագահը սկսել է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի նախագահը սկսել է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կարգադրել է սկսել ԱՄՆ-ի կողմից  բրազիլական ապրանքների նկատմամբ 50%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու որոշման  դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու գործընթացը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով հանրապետության փոխնախագահ Ջերալդու Ալկմինին:

«Հուսով եմ՝ սա կնպաստի երկխոսության և բանակցությունների արագացմանը», - ասել է փոխնախագահը:

Բացի այդ, գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ Բրազիլիայի իշխանությունները իրենց որոշման մասին ԱՄՆ-ի կառավարությանը պաշտոնապես կտեղեկացնեն օգոստոսի 29-ին: 

Bloomberg-ի փոխանցմամբ՝ 30 օրվա ընթացքում Բրազիլիայի Արտաքին առևտրի պալատը կորոշի, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված միջոցները համապատասխանում են Տնտեսական փոխադարձության մասին օրենքին: Եթե որոշումը դրական լինի, նախարարների խումբը կմշակի հակամիջոցների ցանկ:

Ավելի վաղ Թրամփը 50%-ի չափով մաքսատուրքեր էր սահմանել բրազիլական մի շարք ապրանքների, այդ թվում՝ մսի և սուրճի համար: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում որոշում են ընդունել մաքսատուրքերից ազատել Բրազիլիայից ստացվող ցելյուլոզը, ինքնաթիռների բաղադրիչները, հազվագյուտ մետաղները և նարնջի հյութը: Բրազիլիայի ղեկավարը խոստացել է հայելային պատասխան, սակայն ավելի ուշ հույս է հայտնել, որ հնարավոր կլինի բանակցությունների միջոցով հասնել մաքսատուրքերի վերանայման։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում