Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները Արևմուտքի բարի կամքի դրսևորման դեպքում

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ հաղորդագրության կապակցությամբ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին տեղեկացրել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին՝ Արևմուտքի կողմից բարի կամքի դրսևորման պայմանով։ 

Արաղչին «հաստատել է ազնիվ և հավասարակշռված դիվանագիտական ​​բանակցություններ վերսկսելու Իրանի պատրաստակամությունը՝ պայմանով, որ մյուս կողմերը ցուցաբերեն լրջություն ու բարի կամք և խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք խաթարում են հաջողության շանսերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել են մերձավորարևելյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իրանի նախարարի նամակը։

Նա նաև հիշեցրել է, որ «եվրաեռյակի» երկրները չունեն Թեհրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մեխանիզմը գործարկելու իրավական լիազորություններ և նախազգուշացրել է, որ Թեհրանը միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան այս որոշման։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները նամակ են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ տեղեկացնելով «արագ արձագանքման մեխանիզմի» գործարկման մասին, որը թույլ է տալիս վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք դադարեցվել էին 2015 թ. Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակներում։

Միևնույն ժամանակ, կողմերը պատրաստակամություն են հայտնել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել առաջիկա 30 օրվա ընթացքում՝ նախքան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը։

Եթե 30 օրվա ընթացքում համաձայնության չհասնեն, կվերականգնվեն ՄԱԿ-ի բոլոր նախկին պատժամիջոցները, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են Իրանին զենքի մատակարարման արգելք, բեռների ստուգում և նրա հրթիռային ծրագրի սահմանափակումներ։

Հայերեն Русский

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը