Երևանի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ից դասերը կսկսվեն ժամը 08։15-ին
1 րոպեի ընթերցում

Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ից դասերը կմեկնարկեն ժամը 08։15-ից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակներից է այն, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին։
Կարդացեք հոդվածը` فارسی