Հայաստան

Տիգրան Ավինյանը երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն»

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն»

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 28–ին երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ բնակվում է շուրջ 100 շուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»–ի իր էջում: 

«Նման հանդիպումներն ու քննարկումները հնարավորություն են տալիս երեխաներին սովորել հոգ տանել կենդանիների ու շրջակա միջավայրի մասին՝ դառնալով ավելի ուշադիր և պատասխանատու քաղաքացիներ»,–գրել է Ավինյանը:

Քաղաքապետը տեղեկացրել է՝ բոլոր նրանք, որոնք ևս ցանկանում են այցելել կենտրոն և խաղալ ու խնամել կենդանիներին, կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարին և գրանցվել:

«Մեր կենդանիները սպասում են ձեզ»,–հավելել է քաղաքապետը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում