Աշխարհ

ՆԱՏՕ-ն հայտնել է 2025 թ. պաշտպանական ծախսերի գումարը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն հայտնել է 2025 թ. պաշտպանական ծախսերի գումարը

ՆԱՏՕ-ի երկրների՝ 2025 թվականի պաշտպանական միագումար ծախսերը գնահատվում են 1,404 տրիլիոն դոլար:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է դաշինքի զեկույցում։

Հրապարակված տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԱՄՆ-ի ծախսերը կկազմեն 845 միլիարդ դոլար, իսկ Եվրամիության երկրներինը և Կանադայինը՝ 559 միլիարդ դոլար։

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ 2025 թվականին դաշինքի 32 երկրներից 31-ը պաշտպանության վրա կծախսեն ՀՆԱ-ի նպատակային 2%-ը, բացառություն է կազմում Իսլանդիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում