Եմենի հութիները թիրախավորել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման անդամները թիրախավորել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը, որի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը` հրապարակելով հրթիռի՝ Իսրայելի օդային տարածք մուտք գործելու կադրեր։ 

Հութիները հայտնել են, որ բազմաթիվ իսրայելցիներ պատսպարվել են ապաստարաններում։ 

Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող մարմինն օգոստոսի 27-ին հայտարարել է, որ Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանում օդային երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցվել է Եմենից հրթիռի արձակումից հետո օդային հարձակման ազդանշանների ակտիվացումից հետո։ Օդային երթևեկությունը վերականգնվել է հրթիռի որսալուց հետո։ 

Օդային հարձակման ազդանշաններ հնչել են Իսրայելի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում և Մեռյալ ծովի տարածքում։ 

Իսրայելի զինված ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ ռազմաօդային ուժերն առավոտյան որսացել են Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը։2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացրել և շարունակում իրականացնել Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Հոդեյդայի և Սանայի վրա։ 

Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել են Կարմիր ծովում իսրայելական նավերի, ինչպես նաև Իսրայելում տարբեր շրջանների թիրախավորումները՝ Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։

Հայերեն English Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար