Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունն անձամբ ճանաչելու մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետն այդ մասին ասել է լրագրող  Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում։ 

Լրագրողը հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչվել է 193 տարբեր երկրների կողմից և շեշտել է, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում, դա Իսրայելն է։ Նա  Նեթանյահուին հարցրել է, թե ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությունը։ 

Նեթանյահուն պատասխանել է, որ փաստացի իրենք ճանաչել են։ «Ես կարծում եմ, որ մենք փաստացի ճանաչել ենք, որովհետև ես կարծում եմ, որ Քնեսեթն այդ հարցով բանաձև է ընդունել»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Լրագրողն ընդհատել է նրան և պնդել, որ դա անի անձամբ Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետը, ինչին ի պատասխան Նեթանյահուն ասել է․ «Այո, ես  հենց նոր արեցի դա»։ 

Չնայած Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե իբր Քնեսեթը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, իրականում իսրայելցի տարբեր պատգամավորների կողմից բազմիցս Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձևեր են ներկայացվել, այդ թվում՝ 2018 և 2021 թվականներին, սակայն բոլոր դեպքերում դրանք մերժվել են։ 

Իսրայելի վարչապետի այս հայտարարությունը քննադատության է ենթարկվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ նշելով, որ Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունն արժանահավատ կլինի այն դեպքում, երբ դրան հետևի Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի չեղարկումը, ինչպես նաև Թուրքիայի վրա Իսրայելի ճնշումը, որպեսզի այդ երկիրը վերջ դնի ժխտողականության քաղաքականությանը։ Ըստ Համբարյանի՝ հակառակ պարագայում նման հայտարարությունը սեփական խախտումները քողարկելու մարտավարական քայլ է։ 

Հայերեն العربية English Español Français ქართული Русский 中文

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները