Գազայի հիվանդանոցին իսրայելական հարվածներից զոհված լրագրողների թիվը հասել է 5-ի

2 րոպեի ընթերցում

AP

Գազայի հատվածի «Նասեր» բժշկական համալիրը հայտնել է ևս մեկ լրագրողի զոհվելու մասին։ Այսպիսով, բժշկական կենտրոնի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհված լրագրողների թիվը հասել է  հինգի, իսկ ընդհանուր զոհերի թիվը՝ 19-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Զոհված լրագրողների թվում են Reuters-ի, NBC-ի և Al Jazeera-ի աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհված լրագրողների թիվը գերազանցում է 240-ը։

Լրագրողների միջազգային ֆեդերացիան դատապարտել է լրագրողների սպանությունը Գազայում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել պաշտպանել Գազայում գտնվող լրագրողներին՝  նշելով, որ Իսրայելը շարունակում է իր ջանքերը՝ «Գազայում տեղեկատվությունն աստիճանաբար վերացնելու» համար։

Ավելի վաղ իսրայելական օդանավերն ուղիղ հարված էին հասցրել «Նասեր» բժշկական համալիրի չորրորդ հարկին, այնուհետև, երբ արտակարգ ծառայությունները և լրագրողները գտնվել են դեպքի վայրում, բժշկական համալիրի տարածքին ևս մեկ հարված էր հասցվել։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62 744-ի, վիրավորվել է 158 259 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Դեռ 50 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ. նրանցից միայն շուրջ 20-ն է ողջ մնացել:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա