Հայաստան

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով

Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը հարցազրույց է անցկացրել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հետ, որում անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարի տեղակալը պարզաբանել է, թե ի՞նչ նպատակ է հետապնդում վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի թվայնացումը, ի՞նչ սկզբունքով է սահմանվել վարորդական վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու պետական տուրքի չափը, ի՞նչ կարգավորումներ են գործում, երբ օտարերկրյա վարորդական վկայական ունեցող երկքաղաքացին որոշում է երեք ամսից ավելի Հայաստանում մեքենա վարել, ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով է կատարվում թվային պլատֆորմում տրանսպորտային միջոցի առուվաճառքը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում