Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

2 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը շնորհավորել է նրան Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված «պատմական արդյունքների» կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բրիտանացի պաշտոնյան նաև հայտնել է իր երկրի պատրաստակամությունն՝ աջակցելու այդ գործընթացին: Դաութին նաև ընդգծել է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների կարևորությունը: 

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, գոհունակություն հայտնել քաղաքական կապերի ներկա վիճակից: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների էներգետիկ կապերին, ընդգծվել է Ադրբեջանի և British Petroleum-ի միջև հաջող համագործակցությունը: Կողմերը հույս են հայտնել, որ British Petroleum-ի հետ փոխշահավետ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկա տասնամյակներում:

Հայերեն English ქართული 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին