Սպորտ

Գավառում անցկացվել է «Այկիկենդո» կարատեի բաց մրցաշար

1 րոպեի ընթերցում

Գավառում անցկացվել է «Այկիկենդո» կարատեի բաց մրցաշար

Գավառ քաղաքի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում մարզիչ Արաքս Մարգարյանի նախաձեռնությամբ անցկացվել է «Այկիկենդո» կարատեի բաց մրցաշար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներից մարզիկներ:

Իրենց ներկայությամբ մարզիկներին ոգևորել և ողջույնի խոսքեր են հղել «Այկիկենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը և Գավառի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Նարեկ Մուրադյանը:

Մրցաշարն ուղեկցվել է ցուցադրական ներկայացումներով, գեղավեստական կատարումներով. իրենց պարով մարզիկներին ոգևորել են Գանձակի երաժշտական դպրոցի պարարվեստի բաժնի սաները։ 

Մրցաշարի աջակցման գործում ներդրում ունեցողներին հանձնվել են շնորհակալագրեր, իսկ իրենց քաշային կարգերում հաղթած մարզիկներին՝ պարգևներ։ 

Հատուկ շնորհակալագիր և գավաթ է հանձնվել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ Գավառ համայնքում ֆեդերացիայի մարզիկներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում