Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը նոր ձևավորած իրողության պայմաններում

2 րոպեի ընթերցում

Կապանում դեսպանաժողովի աշխատանքները շարունակվել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկմամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներով ձեռքբերված համաձայնություններին։  

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել այս նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները։  

Քաղաքականություն

ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը. ՀՀ նախագահը՝ դեսպանների տարեկան աշխատաժողովին

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգի շարունակական կյանքի կոչումը և ՀՀ քաղաքացիների համար կայուն, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրի ապահովումը հանդիսանում է ՀՀ կառավարության, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության առաջնային նպատակ։ 

Քաղաքականություն

Փաշինյանը ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովին անդրադարձել է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին, միջազգային կապուղիների ընդլայնվող ցանցին ՀՀ արդյունավետ ներգրավվածության ապահովմանն ուղղված ջանքերին և այդ նպատակով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքներին։  

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է դեսպանների տարեկան աշխատաժողովի խաղաղության պայմաններում անցկացման առանձնահատկությունը

Արձանագրելով արձանագրված հաջողություններին՝ մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմավարական գործընկերությունների հետագա զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքների շուրջ։ 

 

Հայերեն English Español Français ქართული Русский 中文

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին