Քաղաքականություն

Փաշինյանը ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովին անդրադարձել է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովին անդրադարձել է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ դրա գործնական իրագործումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում