Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է դեսպանների տարեկան աշխատաժողովի խաղաղության պայմաններում անցկացման առանձնահատկությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է դեսպանների տարեկան աշխատաժողովի խաղաղության պայմաններում անցկացման առանձնահատկությունը

Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով այս տարվա՝ հերթական, բայց ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը։ 

Հանդիպմանն ուղերձով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

Ըստ աղբյուրի՝ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ կայացել է հանգամանալից քննարկում։ Վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։

Աշխատաժողովին ներկա են եղել նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում