Թրամփն առաջարկել է զորքեր ուղարկել Մերիլենդի նահանգ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրին առաջարկել է հանցավորության դեմ պայքարի նպատակով զինվորականներ ուղարկել նահանգ։

«Եթե Ուես Մուրն օգնության կարք ունի, ինչպես կարիք ուներ (Կալիֆոռնիայի նահանգապետ) Գևին Նյուսոմը Լոս Անջելեսում, ապա ես այնտեղ կուղարկեմ «զորքեր», ինչն արդեն արվել է հարևան Վաշինգտոնում, և արագորեն կազատվեմ հանցավորությունից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է ԱՄՆ-ի ղեկավարը Truth Social-ի իր էջում։ 

Թրամփը մանրամասնել է, որ Բալթիմոր քաղաքը Մերիլենդի նահանգում գրավում է երկրում չորրորդ տեղը սպանությունների թվով։

Ավելի վաղ The Washington Post թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մի քանի հազար զինծառայող ուղարկել Չիկագո (Իլինոյսի նահանգ)՝ իրավակարգի պահպանության համար։ Թերթի տվյալներով՝ նմանատիպ մոդելն ապագայում կարող է կիրառվել նաև երկրի այլ խոշոր քաղաքներում:

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը