SpaceX-ը չեղարկել է Starship տիեզերանավի տասներորդ փորձնական թռիչքը

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ավիատիեզերական SpaceX ընկերությունը չեղարկել է Starship տիեզերանավի տասներորդ փորձնական թռիչքը՝ համակարգերում առկա խնդիրները լուծելու նպատակով։

«Starship-ի այսօրվա տասներորդ թռիչքը չեղարկվում է՝ ժամանակ հատկացնելու վերգետնային համակարգերի խնդիրները լուծելու համար», - նախատեսված թռիչքից 30 րոպե առաջ ընկերությունը հայտնել է X-ում արված գրառման մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ թռիչքի հաջորդ փորձը կարող է արվել սեպտեմբերին։ 

Մայիսի 27-ին ամերիկյան SpaceX ընկերության կողմից Starship հրթիռի իններորդ թռիչքն ավարտվել էր պայթյունով։ 

Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն ծրագրում է Starship տիեզերանավով 2027 թվականին տիեզերագնացներ ուղարկել Լուսին։ 

Starship-ի գործարկումը SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի՝ Մարս մոլորակը գաղութացնելու ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչն է։ Այն լինելու է մարդկանց տիեզերք ուղարկող երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր հրթիռը։

Հայերեն Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը