ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարն աղետալի է անվանել իրավիճակը Գազայի հատվածում

2 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնն աղետալի է անվանել Գազայի հատվածում պարենային իրադրությունը։ 

«Իրադրությունն աղետալի է։ Կա թերսնուցման լրջագույն խնդիր, մարդիկ սովից մահանում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա ճապոնական NHK-ին տված հարցազրույցում։ 

Մակքեյնի խոսքով՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն «ամենամեծ և միակ կազմակերպությունն է, որը կարող է անհրաժեշտ քանակությամբ սնունդ մատակարարել Գազային», սակայն իսրայելական զինվորականների գործողությունների պատճառով  մարդասիրական աշխատանքները բարդանում են։ «Շատ դժվար է, երբ մեզ վրա ուղղված են զենքեր, տանկեր», - հավելել է նա։ 

2025 թվականի մարտի 2-ից ի վեր դեպի Գազայի հատված միջազգային մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների օգնությունը դադարեցվել է: 

ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով օգնության մատակարարումը մասամբ վերսկսվել է, բայց գործողությունները իրականացվում են սահմանափակ ռեժիմով:

Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ռազմական գործողությունների հետևանքով գոտում զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 62 հազարը, վիրավորվել է ավելի քան 157 հազար մարդ, իսկ անկլավի մոտ 270 բնակիչ, այդ թվում՝ 112 երեխա, մահացել է սովից:

Հայերեն English Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար