ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշները կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, ինչ քննադատել է ֆրանսիական իշխանություններին երկրում հակասեմիտիզմի դեմ անարդյունավետ պայքարի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան ծանոթացել է ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշների հայտարարություններին, որը Հանրապետության նախագահին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Ֆրանսիայում հակասեմիտիզմի դեպքերի աճի վերաբերյալ և հայտնել է, թե իբր ֆրանսիական իշխանությունները դրանք կասեցնելու համար անբավարար գործողություններ են իրականացնում։ Ֆրանսիան վճռականորեն մերժում է այդ մեղադրանքները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից անընդունելի են անվանել Քուշների հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին, «մասնավորապես պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորությանը, որը ամրագրված է 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիայով»։ ԱԳՆ-ից հայտնել են, որ դեսպանը արտգործնախարարություն է կանչվելու օգոստոսի 25-ին։

Քուշները, որը հրեա է և որի որդին` Ջարեդը, ամուսնացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկայի հետ, նման մեկնաբանություններն էր արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակում, որը հրապարակվել էր Wall Street Journal պարբերականում։ Քուշները նշել էր, որ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր Ֆրանսիայում հրեաների նկատմամբ ատելության աճ է գրանցվել։

Ֆրանսիան պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է սեպտեմբերին ճանաչել Պաղեստինի Պետությունը, ինչը քննադատության էր արժանացել Իսրայելի կողմից։

Հայերեն English Русский

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը

Սոցփաթեթի ծրագիրը դադարեցվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում