Եվրոպա

Նորվեգիան ավելի քան 696 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր կտրամադրի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան ավելի քան 696 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր կտրամադրի Ուկրաինային

Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մոտ 7 միլիարդ նորվեգական կրոնի (696.12 միլիոն դոլար) հակաօդային պաշտպանության համակարգեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ռոյթերզ»-ը՝ հղում անելով Նորվեգիայի կառավարությանը:

«Գերմանիայի հետ միասին մենք այժմ ապահովում ենք, որ Ուկրաինան ստանա հզոր հակաօդային պաշտպանության համակարգեր», - հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստորեն՝ հավելելով, որ Գերմանիան և Նորվեգիան շատ սերտորեն համագործակցում են՝ աջակցելու համար Ուկրաինային երկիրը և քաղաքացիական բնակչությանը ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու պայքարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում