Աշխարհ

Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը

1 րոպեի ընթերցում

Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ միջազգային օրակարգը քննարկելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տոկաևի մամուլի ծառայությունը հավելել է, որ նախագահները նշել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան և պայմանավորվել են աշխատել առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում