1 րոպեի ընթերցում
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա»-ի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում «Նոա»-ն բավականին ակտիվ էր գործում և մի քանի լուրջ հնարավորություն ուներ՝ բացելու հանդիպման հաշիվը: Առավելությունը գոլի վերածել «Նոա»-ին հաջողվեց միայն խաղակեսի վերջնամասում: Նախ 36-րդ րոպեին Մարին Յակոլիշը բացեց հանդիպման հաշիվը, իսկ արդեն 39-րդ րոպեին Իմրանե Օուլադ Օմարը կրկնապատկեց հայկական թիմի առավելությունը:
Երկրորդ կեսի մեկնարկին Իմրանե Օուլադ Օմարը դարձավ դուբլի հեղինակ` անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոց հարվածը: Օմարը կարողացավ նաև հեթ-տրիկ հեղինակել` աչքի ընկնելով նաև 64-րդ րոպեին: «Օլիմպիա»-ին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել: 56-րդ րոպեին գոլը հեղինակեց Դուրդովը:
«Օլիմպիա»-«Նոա»`1:4:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին, Աբովյանի քաղաքային մարզադաշտում: