Հայաստան

Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ 

ՓԾ-ի փոխանցմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։50-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում