Հայաստան

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: 

«Նախարար Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար, ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները»,-նշել է ԱԳ նախարարությունը։ 

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ՝ հաշվի առնելով մյուս տարվա առաջին կեսին ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությունը: 

Հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանն ու Կինստատինոս Կոմբոսն անդրադարձ են կատարել նաև երկկողմ  օրակարգին:

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում