Միացյալ Նահանգներ

Բոլիվիայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայումը Լատինական Ամերիկայում

1 րոպեի ընթերցում

Բոլիվիայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայումը Լատինական Ամերիկայում

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն քննադատության է ենթարկել  ԱՄՆ-ի որոշումը Լատինական Ամերիկայում զինված ուժերի տեղակայման վերաբերյալ:

«ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Կարիբյան ավազանում և Լատինական Ամերիկայի մի քանի կետերում ռազմածովային ուժերի տեղակայման մասին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատրվակով: Այս միակողմանի միջոցառումները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանը և խախտում են անկախ պետությունների ինքնիշխանությունը, այլև անտեսում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Արսեն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ԱԼԲԱ)՝ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվող գագաթնաժողովում: 

Արսեն նշել է, որ Բոլիվիան դատապարտում է միջամտության ցանկացած ձև ինքնիշխան պետությունների ներքին գործերին: Նա ընդգծել է, որ «Լատինական Ամերիկան ​​և Կարիբյան ավազանը խաղաղության գոտի են և պետք է մնան այդպիսին»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում