Ռուսաստան

Չինաստանը չի կարող լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Չինաստանը չի կարող լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր. Զելենսկի

Ուկրաինան Չինաստանին չի դիտարկում որպես պատերազմից հետո անվտանգության հնարավոր երաշխավոր։ «Արմենպրես»-ի փոխացնմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Նախ՝ Չինաստանը մեզ չօգնեց դադարեցնել այս պատերազմը հենց սկզբից։ Երկրորդ՝ Չինաստանն օգնեց Ռուսաստանին՝ բացելով անօդաչու թռչող սարքերի շուկան»,- պարզաբանել է նա։

Զելենսկին հիշեցրել է, որ Չինաստանը Բուդապեշտի հուշագրի ստորագրող կողմերից էր, բայց որևէ քայլ չի ձեռնարկել, երբ «Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը»։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ իր երկրին անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ միայն այն պետություններից, որոնք պատրաստ են իրականում օգնել և արդեն իսկ աջակցություն են ցուցաբերել 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներին, սակայն Չինաստանի մասնակցությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում