Քաղաքականություն

Հայաստանն ու Հունաստանը քննարկում են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում ամրապնդելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հունաստանը քննարկում են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում ամրապնդելու անհրաժեշտությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե բազմաթիվ այլ երկրներում հայկական համայնքային կառույցները լուրջ ներուժ ունեն և աշխարհի տարբեր երկրներում հունական համայնքային կառույցների հետ համագործակցելու պարագայում լուրջ հաջողությունների կարող են հասնել։

Անդրադարձ է եղել նաեւ Կիպրոսի ներգրավմամբ սփյուռքյան կառույցների եռակողմ համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հայ-հունական համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում, ինչպես նաև առաջիկայում նախատեսված մի շարք բարձրաստիճան այցելությունները։ Միաժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին ու դրա կարևորությանը տարածաշրջանային զարգացման համատեքստում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում