Ուկրաինան տարածքային զիջման չի գնալու Ռուսաստանի հետ բանակցություններում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան չի պատրաստվում որևէ տարածքային զիջման գնալ Ռուսաստանի հետ բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իտալական Сorriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Մեր նախագահը շատ հստակ էր, ցանկացած տարածքային հարց պետք է քննարկվի ղեկավարների մակարդակով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Նաև նախագահ Զելենսկին մշտապես կրկնել է, որ մենք երբեք չենք ճանաչել Ուկրաինայի օկուպացված որևէ տարածք և երբեք չենք հրաժարվել մեր որևէ տարածքից»,- ասել է նա։

Նա տեղեկացրել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ հնարավոր հանդիպման ոչ միայն անցկացման վայրի, այլև քննարկվելիք հարցերի շրջանակի ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Երմակը հայտնել է, որ որպես հանդիպման հնարավոր վայր քննարկվում են Շվեյցարիան, Վատիկանը, Թուրքիան, ինչպես նաև Ծոցի երկրներից մեկը։

«Մենք նախընտրում ենք, որ հանդիպումը կայանա եվրոպական մայրցամաքում, քանի որ պատերազմը Եվրոպայում է, բայց իհարկե երկու կողմն էլ պետք է համաձայնություն տա հանդիպման վայրի վերաբերյալ»,- ասել է նա։

Հարցազրույցից հետո Երմակը նաև մի շարք գրառումներ է արել X-ի իր էջում՝ նշելով, որ ուկրաինական կողմը պատրաստ է հանդիպման ցանկացած ձևաչափով։ 

«Ուկրաինան պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափով՝ երկկողմ կամ եռակողմ։ Կարևորն արդյունքն է՝ ավարտել պատերազմը։ Մենք ցանկանում ենք հաստատել արդար ու տևական պաղաղություն ու կանխել ագրեսիայի կրկնությունը։ Մենք չենք ընդունում ուլտիմատում կամ շանտաժ։ Իրադրությունը բարդ է, սակայն մենք կռվել ենք ավելի քան 1000 օր ու դիմացել ենք։ Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ու զինվորներ է կորցրել՝ նվաճելով մեր տարածքի միայն 1 տոկոսը։

Պուտինի խոսքերն առանց ռեալ գործողությունների ոչինչ չարժեն։ Մեր դաշնակիցների հետ միասին մենք պետք է ստպենք Ռուսասանին գալու բանակցային սեղանի շուրջ»,- գրել է Երմակը։

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը