Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին 3400 բնակավայրերի կառուցման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Երուսաղեմի և Արևմտյան ափի Մաալե Ադումիմ բնակավայրի միջև մոտ 3400 բնակարանային միավոր կառուցելու խիստ վիճահարույց E1 նախագիծը վերջնականապես հաստատվել է Իսրայելի պաշտպանության նախարարության Քաղաքացիական կառավարման բարձրագույն պլանավորման կոմիտեի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը որոշումն անվանել է «պատմական» և նշել, որ դա «նշանակալի քայլ է, որը գործնականում վերացնում է երկու պետությունների մասին պատրանքը և ամրապնդում հրեա ժողովրդի ազդեցությունը Իսրայելի սրտում»։

Սմոտրիչը նախորդ շաբաթ իր համաձայնությունն էր տվել ծրագրին։

Արևմտյան ափին Իսրայելի կողմից բնակավայրեր կառուցելու E1 նախագիծը դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք պաղեստինյան տարածքային ամբողջականության և, հետևաբար, պաղեստինյան պետության կենսունակության համար, քանի որ այն փաստացի կբաժանի Արևմտյան ափի հյուսիսը հարավից, ինչպես նաև Արևմտյան ափն Արևելյան Երուսաղեմից։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Իսրայելի E1 բնակավայրերի նախագծի կտրուկ մերժման մասին՝ նշելով, որ դա համարում է միջազգային իրավունքի խախտում։

Իր հերթին Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի որոշումը՝ նշելով, որ E1 նախագծի հաստատումը պահանջում է Պաղեստինի Պետության անհապաղ ճանաչում:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր Գազա քաղաքը գրավելու ծրագիրը։ Իսրայելը սկսել է պահեստազորայինների զորակոչը։

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը սկսել է զորակոչի ծանուցագրեր ուղարկել պահեստազորայիններին

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն