Իսրայելի բանակը սկսել է զորակոչի ծանուցագրեր ուղարկել պահեստազորայիններին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) օգոստոսի 20-ին շուրջ 60 000 զորակոչի ծանուցագիր է ուղարկել պահեստազորայիններին՝ Գազա քաղաքի գրավման գործողությանը նախապատրաստվելու շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը Telegram-ում։
««Գիդեոնի կառքեր» գործողության հաջորդ փուլին նախապատրաստվելու շրջանակներում այսօր առավոտյան շուրջ 60 000 հրաման է տրվել պահեստազորայիններին զորակոչելու վերաբերյալ։ Բացի այդ, արդեն զորակոչված 20 000 պահեստազորայիններ ծանուցումներ կստանան ծառայության ընթացիկ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պահեստազորայինների վերաբերյալ որոշումը կայացվել է մարտերը շարունակելու համար զինվորների անհրաժեշտ թվի շուրջ հանգամանալից քննարկումներից հետո և հաստատվել է պաշտպանության նախարարի կողմից։ Իսրայել Կացն ավելի վաղ հաստատել էր Գազա քաղաքի գրավման գործողությունը։