Մշակույթ

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի ոլորտում 2026 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ 

Դրանք կիրականացվեն հետևյալ չորս անվանակարգերում. 

«Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»

Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել Հայաստանում իրականացվող ժամանակակից արվեստի ստեղծագործական նախաձեռնությունների իրականացմանը, նպաստել արվեստի մատչելիությանը տարբեր սոցիալական խմբերի համար՝ խթանելով ժամանակակից արվեստի տարածումը և հանրահռչակումը:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 18:00-ն։

«Կինոարվեստի նախագծեր»

Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է խթանել կինոարվեստի ոլորտի միջոցառումների իրականացումը, աջակցել Հայաստանում իրականացվող  միջազգային  կինոփառատոնների կայուն գործունեությանը, նպաստել միջազգային համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնմանը, ակտիվացնել մասնագիտական հանրույթի ներգրավվածությունը, աջակցել Հայաստանում և արտերկրում հայկական կինոարվեստի հանրահռչակմանը, նպաստել մշտական հանդիսատեսի (լսարանի) ձևավորմանը և ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների առաջխաղացմանը։ Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 11:00-ն։ 

«Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»

Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի նպատակներն են մշակութային կյանքի ապակենտրոնացումը, մարզային մշակութային գործունեության խթանումը և կարողությունների զարգացումը, համայնքային մշակույթի և ժամանցի կազմակերպումը, միջհամայնքային և միջմարզային համագործակցության ամրապնդումը, մշակութային ծառայությունների որակի բարձրացումը:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 15:00-ն։ 

«Ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր»

Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է աջակցել մանկապատանեկան սերնդի ստեղծագործական և գեղագիտական դաստիարակությանը՝ զարգացնելով կրթամշակութային միջավայրը և ապահովելով գեղարվեստական կրթության հասանելիությունն ու որակը: 

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել  մինչև 2025թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 13:00-ը: 

Հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am էլեկտրոնային համակարգում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում