Իրավունք

Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել են տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիիկանությունը։ 

Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել և օգտագործել են որպես շինանյութ:

Տեղեկությունը ստուգվել է օգոստոսի 13-ին: Սյունիքի քրեական ոստիկաններին միացել են նաև մարզի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներ, և ժամը 11.30-ի սահմաններում հայտնաբերվել է պատմամշակութային հուշարձանի տարածքից հանքանյութ տեղափոխող յոթ բեռնատար, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ չորս հոդվածի, այդ թվում՝ պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

Հանգամաքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում