Թրամփը կարգադրել է սև ներկել Մեքսիկայի հետ սահմանի պատը

2 րոպեի ընթերցում

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է Մեքսիկայի սահմանին գտնվող պատը ներկել սև, որպեսզի այն շիկանա արևի տակ, և անօրինական միգրանտները չկարողանան մագլցելով անցնել դրա վրայով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը: ԱՄՆ-Մեքսիկա սահման այցի ժամանակ լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է CNN-News18-ը։

«Եթե նայեք ինձնից  հետ գտնվող պատին, ապա կտեսնեք, որ այն բարձր է, շատ բարդ է դրա վրայով մագլցելը, գրեթե անհնար: Այն նաև խորը կանգնած է գետնի մեջ, այնպես որ բարդ է դրա տակ սողանցք փորելը, եթե ոչ՝ անհնար: Իսկ այսօր մենք նաև պատրաստվում ենք այն ներկել սև գույնով: Դա կարվի անմիջականորեն նախագահի պահանջով, որը հասկանում է, որ բարձր ջերմաստիճանի դեպքում սև գույնի ամեն բան կդառնա ավելի տաք և դրա շնորհիվ ավելի բարդ կլինի պատի վրայով մագլցելը: Այդ պատճառով մենք ամբողջ հարավային պատը կներկենք սև գույնով, որպեսզի մարդկանց խրախուսենք, որ անօրինական կերպով չգան մեր երկիր, չխախտեն մեր դաշնային օրենքները», - ասել է Նոեմը: 

Նրա խոսքով՝ Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված բյուջետային օրենքները նախատեսում են սահմանին շինարարական աշխատանքների զգալի ֆինանսավորում. ամեն օր պաշտպանիչ կառույցների գիծը մեծանում է գրեթե մեկ կիլոմետրով: Նա նաև հայտնել է ջրային սահմանային ենթակառուցվածքի տեղակայման մասին: 

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի հիմնական խոստումներից մեկն է, որը նա տվել էր 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ: Մարտին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ դրա կառուցումը կավարտվի մինչև Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականը:

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ