Եվրոպա

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

2 րոպեի ընթերցում

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

Ավարտված օրացուցային ամառն Արևմտյան Եվրոպայում ամենաշոգն է եղել օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Օգոստոսին կրկնվել է ամսական ջերմաստիճանի ռեկորդը, որը գրանցվել էր 2023 թվականի հուլիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման Copernicus ծառայությունը։

«2026 թվականի օգոստոսին Երկրի մակերևույթին մոտ օդի միջին ջերմաստիճանը կազմել է 16,96 աստիճան Ցելսիուս, ինչը 0,85 աստիճանով բարձր է 1991-2020 թվականների միջին ցուցանիշից։ Դրանով ավարտված ամիսը դարձել է ամենաշոգ օգոստոսը։ Այժմ օգոստոսը կիսում է առաջին տեղը 2023 թվականի հուլիսի հետ՝ որպես ընդհանուր առմամբ ամենաշոգ ամիս», - ասվում է ծառայության զեկույցում։

Հունիս-օգոստոս ամիսներին ամբողջ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կրկնել է 2024 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը։

«Արևմտյան Եվրոպայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամառը, ինչը գերազանցել է 2003 թվականի ամռան ռեկորդային ցուցանիշը», - հայտնել է ծառայությունը։

Ռեկորդային ցուցանիշներին մոտ են եղել նաև Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները։ Օգոստոսին ծովի ջրի միջին ջերմաստիճանը կրկնել է 2024 թվականի մարտին գրանցված ռեկորդը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում