Հունգարիան և Շվեյցարիան դիտարկվում են որպես Ուկրաինայի շուրջ գագաթնաժողովի անցկացման վայրեր

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը Բուդապեշտը համարում է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավոր վայր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է POLITICO-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրների։ 

Ըստ աղբյուրների՝ Հունգարիան Սպիտակ տան առաջին ընտրությունն է։ Օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպման  ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել էր Մոսկվա, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է, որ հանդիպումը տեղի ունենա Ժնևում։ 

Եվրոպա

Մակրոնը Շվեյցարիան առաջարկել է որպես Պուտինի և Զելենսկու հանդիպման վայր

Իր հերթին, CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների, հաղորդել է, որ Սպիտակ տունը Հունգարիան և Շվեյցարիան դիտարկում է որպես Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի ապագա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հետագա եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավոր վայրեր:

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ նախագահն անձամբ է քննարկել հանդիպումը Բուդապեշտում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, որը «թե՛ Թրամփի, թե՛ Պուտինի դաշնակիցն է»:

Աղբյուրներն ընդգծել են, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և քննարկվում են զանազան տարբերակներ: 

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցում հայտնել է, որ չի հաստատի և չի հերքի հնարավոր հանդիպման անցկացման որևէ վայր։

Թրամփն իր հերթին հայտնել է, որ ավելի լավ կլիներ, որ նախքան եռակողմ հանդիպումը տեղի ունենար Պուտին-Զելենսկի երկկողմ հանդիպում։

Միացյալ Նահանգներ

Պուտինի և Զելենսկու հանդիպումը գտնվում է մշակման փուլում. Թրամփ

Հայերեն Русский

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին