Նորվեգիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան պատրաստ է մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն, սակայն դեռևս այդ գործընթացում համապատասխան ներդրման վերաբերյալ որոշում չի կայացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն։

Նա նշել է, որ Նորվեգիան ընդգրկված  է եղել երաշխիքներ տրամադրելու  գործընթացի պլանավորման ամբողջ ընթացքում, քանի որ ցանկանում է ներդրում ունենալ նրանում, ինչը վերջնարդյունքում իրականացվելու է։

Այդուհանդերձ, ըստ նախարարի, առայժմ վաղ է ասել, թե Նորվեգիան ինչպես կմասնակցի այդ գործընթացին։

Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար անհրաժեշտ են հրադադար և խաղաղության համաձայնագիր։

 «Եթե այն խախտվի, անվտանգության երաշխիքները ուժի մեջ կմտնեն։ Այսպիսով՝ անվտանգության երաշխիքները պատերազմի մեջ մտնելը չեն, այլ դրա վերսկսման կանխումը», - պարզաբանել է նա։

 

Հայերեն English Русский

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին

Հայաստան կժամանի Նիդեռլանդների ԱԳ նախարարը