Գազայի հատվածում պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 62 000-ը

2 րոպեի ընթերցում

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 60, վիրավորվել՝ 343 մարդ։ Այսպիսով, պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 62 000-ը, վիրավորների թիվը հասել է գրեթե 156 600-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նախարարությունը նաև հայտնել է, որ սովից և թերսնուցումից զոհերի թիվն ավելացել է ևս 3-ով․ արդյունքում սովից մահացածների թիվը կազմել է 266, որոնցից 112-ը երեխաներ են։

Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 239-ի։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ «Աշ-Շաֆա» բժշկական համալիրի խոսնակը մտահոգություն է հայտնել, որ համալիրում գտնվող 600 հիվանդների կյանքը սպառնալիքի տակ է։

Գազայի Բժշկական օգնության կազմակերպության տնօրենն իր հերթին շեշտել է, որ բուժանձնակազմն այլևս չի կարողանում հիվանդներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել դեղորայքի պակասի պատճառով։

ՀԱՄԱՍ-ը Համաշխարհային մարդասիրական օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ անցակետերը բացելու և Գազայի հատվածում ցեղասպանության ու սովի հանցագործությունը դադարեցնելու համար։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է մոտ 50 պատանդ, որոնցից 20-ը, հնարավոր է, ողջ է։

Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի շուրջ Եգիպտոսի և Կատարի ներկայացրած առաջարկին

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն