Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի շուրջ Եգիպտոսի և Կատարի ներկայացրած առաջարկին

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի շուրջ Եգիպտոսի և Կատարի ներկայացրած առաջարկին

ՀԱՄԱՍ-ի արձագանքը Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ Եգիպտոսի և Կատարի առաջարկին շատ դրական է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 19-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։ 

Al Arabiya-ի փոխանցմամբ՝ ալ-Անսարին նշել է, որ  ՀԱՄԱՍ շարժման վերջին արձագանքը մեծապես համապատասխանում է այն ամենին, ինչին Իսրայելը նախկինում համաձայնել էր:

Նա նաև նշել է, որ սպասում են Իսրայելի պատասխանին ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի առաջարկի հաստատման վերաբերյալ։

Խոսնակը հավելել է, որ տեղեկությունների համաձայն՝ Իսրայելն այժմ ուսումնասիրում է հարցը։ Նա արագ և դրական արձագանքի հույս է հայտնել։

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ առաջարկը համապատասխանում է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ներկայացրած առաջարկին։

Ալ-Անսարին հայտնել է, որ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին օգոստոսի 18-ին ալ-Ալամեյնում մասնակցել է Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցություններին։

Ավելի վաղ Կատարը և Եգիպտոսը Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ ՀԱՄԱՍ-ին նոր առաջարկ էին ներկայացրել՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները։

Եգիպտոսը Կատարի հետ համակարգված ձգտում է վերադառնալ 60-օրյա ժամանակավոր հրադադարի համաձայնագրին, որի ընթացքում ազատ արձակվեն 10 իսրայելցի պատանդներ և կփոխանցվեն աճյուններ: Այնուհետև անհապաղ բանակցություններ կանցկացվեն ավելի համապարփակ համաձայնագրի շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում