ՌԴ-ն և Ուկրաինան հաշտության համաձայնագրի համար պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ՝ դրա անցկացման գաղափարը համարելով «աննախադեպ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ռուբիոն հավելել է, որ հանդիպումը չի նշանակում, թե «նրանք սենյակից դուրս կգան հաշտության համաձայնագրով», քանի որ երկու կողմն էլ ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ հաշտության համաձայնագրի հասնելու համար. նրանցից ոչ մեկը 100%-ով չի ստանալու իր ուզածը։

Պետքարտուղարը նշել է, որ անխուսափելիորեն բանակցությունների մաս կլինեն տարածքային հարցերը, թեև դա «հեշտ չի լինի», «արդար չի լինի», բայց դա անհրաժեշտ է հակամարտությանը վերջ դնելու համար։ Նրա խոսքով՝ որևէ կողմի «անվերապահ կապիտուլյացիա» չի լինի։

Ռուբիոն հավելել է, որ սահմանազատման գծերի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ռուսական և ուկրաինական կողմերը, իսկ Միացյալ Նահանգները կնպաստի ընդունելի պայմանավորվածության հասնելուն, ասել է Պետքարտուղարության ղեկավարը: 

Եվրոպա

Մակրոնը շեշտել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար

Հայերեն Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը