Չինաստանը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը

2 րոպեի ընթերցում

Պեկինը ողջունում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին օգոստոսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցությունը, երկկողմ հարաբերությունների բարելավումը, որը նպաստում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», - ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը։

Մաո Նինն ընդգծել է, որ Պեկինն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստող բոլոր ջանքերին։

Օգոստոսի 15-ին Ալյասկայում տեղի են ունեցել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները։ Ղեկավարների հանդիպումն անցկացվել է Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Առաջնորդների բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ-ի կողմից ներկա են եղել պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ 

Հայերեն Русский

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը