Իրան

Իրանը կարևորում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության և իր ազգային շահերի պահպանումը

1 րոպեի ընթերցում

Իրանը կարևորում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության և իր ազգային շահերի պահպանումը

Իրանը աջակցում է հարևան երկրների միջև խաղաղությանն ու կայունությանը, սակայն նաև հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության և իր ազգային շահերի պահպանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում մ է IRNA–ն՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Օգոստոսի 13–ին ընդունեցի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին: Քննարկել ենք միջազգային հարցեր՝ կենտրոնանալով Կովկասի տարածաշրջանի քաղաքական զարգացումների վրա», - նշել է Արաղչին:

Նա տեղեկացրել է՝ գործընկերներին վերահաստատել է, որ չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է հարևան երկրների միջև խաղաղության և կայունության հաստատմանը, նաև հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության և իր ազգային շահերի պահպանմանը։

Արաղչին հավելել է, որ Իրանը հատկապես զգայուն է ցանկացած ծրագրի կամ նախագծի նկատմամբ, որը կարող է սահմանափակել իր տրանսպորտային հասանելիությունը կամ իր շահերը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում