Հայաստան

ՆԳՆ աշխատակիցների գնահատականը՝ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման խթան

3 րոպեի ընթերցում

ՆԳՆ աշխատակիցների գնահատականը՝ մարդկային  ռեսուրսների կառավարման  համակարգի կատարելագործման  խթան

Օգոստոսի 12-ին կայացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ներքին գործերի նախարարության և ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի գնահատում» նախաձեռնության ամփոփիչ հանդիպումը: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  

Հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը, ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանը, Գրանթ Թորնթոն Հայաստան և IMR անկախ հետազոտական ընկերությունների, ՆԳՆ ենթակա ծառայությունների ներկայացուցիչներ:

ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման, կարիքների վերհանման և անհրաժեշտ լուծումներ նախանշելու նպատակով Գրանթ Թորնթոն Հայաստան և IMR անկախ հետազոտական ընկերությունները համատեղ իրականացրել են լայնածավալ ուսումնասիրություն՝ կիրառելով առկա և առցանց եղանակով անանուն հարցման ձևաչափ: Հարցմանը մասնակցել է ավելի քան 400 ոստիկան և քաղաքացիական ծառայող մայրաքաղաքից և մարզերից:

Հարցերը վերաբերել են մարդկային ռեսուրսների հավաքագրմանը, կարիերայի աճին, վարձատրությանը, փոխհատուցմանը, արտոնությունների տրամադրմանը, ճկուն աշխատանքային ռեժիմին, միջանձնային հարաբերություններին և այլ հիմնարար գործոններին: Արդյունքները կնպաստեն ՆԳ նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ներուժի և առավել բարելավման կարիք ունեցող ուղղությունների բացահայտմանը:

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը շնորհակալություն է հայտնել կատարված ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարությունը բարձր է գնահատում մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քայլերը: Նրա խոսքով՝ դրանք կարևոր գործիք են համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և նոր մոտեցումներ ներդնելու տեսանկյունից:

ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանը նշել է, որ ծրագիրը միտված է մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջ համակարգի բարեփոխմանը, ինչը կնպաստի նաև Ներքին գործերի նախարարության կարողությունների զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում