Սպորտ

Անցկացվել է Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված ամենամյա հուշամրցաշար

1 րոպեի ընթերցում

Անցկացվել է Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված ամենամյա հուշամրցաշար

Հրազդան գետում անցկացվել է Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված ամենամյա հուշամրցաշար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, անվանի մարզչի հիշատակին նվիրված հուշամրցաշարն անցկացվում է ամեն տարի՝ Հրազդան գետում: Հերթական՝ արդեն 15-րդ հուշամրցաշարն անցկացվել է օգոստոսի 14-ին:

Թիավարության կանոէի և բայդարկայի բաց առաջնության հուշամրցաշարին մասնակցել են կրտսեր և պատանի տարիքի երիտասարդներ Երևանից, ՀՀ մարզերից և Վրաստանից:

Սևանի Ջրային մարզաձևերի դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված բաց առաջնության թիավարության մասնակիցները հաղթահարել են  բայդարկա և կանոէ մեկտեղանոց և երկտեղանոց 200 և 500 մետրանոց մրցուղիները: 

Հուշամրցաշարին մասնակից և հաղթող ճանաչված մարզիկները պարգևատրվել են  պատվոգրերով և մեդալներով:

Աշոտ Ավետիսյանը երկար տարիներ Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի տնօրեն է աշխատել: Նրա սաները մասնակցել են աշխարհի ու հանրապետական բազմաթիվ առաջնությունների՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում