Ռուսաստան

Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը. Պուտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հանրապետության անկախության օրվա առթիվ Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին հղած շնորհավորական ուղերձում նշել է երկու պետությունների հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մեծ նշանակություն ենք տալիս Հնդկաստանի հետ հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերություններին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ էլ ամեն կերպ կընդլայնենք կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Դա լիովին համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին, ընթանում է անվտանգության և կայունության ամրապնդման հունով  տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում», - ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում