Տնտեսություն

Չեխական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններով

1 րոպեի ընթերցում

Չեխական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Հանդիպման ընթացքում շեշտվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկի կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի Հանրապետության 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրին և դրա շրջանակներում հնարավոր համագործակցության հետ կապված հարցերին։ 

Դեսպանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները՝ նշելով, որ չեխական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններով։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ ոլորտային հարցեր ևս։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում