Եվրոպա

ԵՄ-ն ակնկալում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթն ընդունել սեպտեմբերին

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ակնկալում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթն ընդունել սեպտեմբերին

Եվրամիության իշխանությունները պլանավորում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը կիրառման դնել սեպտեմբերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիաննա Պոդեստային։

Ըստ հրապարակման՝ Բրյուսելում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Պոդեստան նշել է, որ ԵՄ-ում հույս ունեն Ռուսաստանի դեմ ձեռնարկվող միջոցների հաջորդ փաթեթն ընդունել հաջորդ ամսին։

Պոդեստան չի մանրամասնել, թե ինչ կարող է նախատեսել պատժամիջոցների 19-րդ փաթեթը։

ԵՄ խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն ընդունել է հուլիսին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում