Գազայում սովից մահացածների թիվը հասել է շուրջ 240-ի

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 14-ի լուսաբացից ի վեր անկլավում իսրայելական հարվածներից 16 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նախարարության տեղեկացմամբ՝ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։

Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր ալ-Բարշը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։

«Գազայի հատվածում 40 000 նորածին, ինչպես նաև 100 000 հղի և կրծքով կերակրող կանայք տառապում են թերսնուցումից։ Գազայի հատվածում ջրի աղտոտվածության զգալի աճ կա», - նշել է նա։

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ հրեական պետությունը պետք է հաղթի Գազայում, վճռականորեն գործի և պարտության մատնի ՀԱՄԱՍ-ին իր վերջին հենակետերում։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 61 776-ի, վիրավորվել է 154 906 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է 50 պատանդ։ Ենթադրվում է, որ նրանցից 20-ն է ողջ մնացել։

Մերձավոր Արևելք

100-ից ավելի միջազգային կազմակերպություններ Իսրայելին մեղադրել են Գազա հումանիտար մատակարարումներին խոչընդոտելու մեջ

 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա