Մշակույթ

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակման և հրատարակման մրցույթ

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակման և հրատարակման մրցույթ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար ընդունում է հայտեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Հայտերի ներկայացման կարգը

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ 

- հայտ  (ձևը կցվում է) 

- նախահաշիվ  (ձևը կցվում է)

Հայտը ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման: 

Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 10-ը, հետևյալ հասցեով՝ [email protected]

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (011) 599-697 հեռախոսահամարով (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն): 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում