Չինաստանի ռազմածովային ուժերն ամերիկյան ականակիրը դուրս են մղել Հարավչինական ծովի վիճելի ջրատարածքից
1 րոպեի ընթերցում

Չինացի զինվորականներն ամերիկյան «Հիգինս» էսկադրային ականակիրը դուրս են մղել Հարավչինական ծովի վիճելի Հուանյան ատոլից (օղակաձև մարջանային կղզի): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է չինական Global Times թերթը։
Չինաստանի զինված ուժերում ամերիկացիների գործողություններն անվանել են «Չինաստանի ինքնիշխանության և անվտանգության լուրջ խախտում, որը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը Հարավչինական ծովում»։
Հուանյան (Սքարբորո Շոլ) ատոլը գտնվում է Հարավչինական ծովի վիճելի ջրերում, դրան հավակնում են Չինաստանն ու Ֆիլիպինները։
Կարդացեք հոդվածը` Русский